TEST

Պարսկական բանակը ափ իջավ Աթենքից հյուսիս՝ Մարաթոնում, նպատակ ունենալով ցամաքից հարձակվել Աթենքի վրա: Զորավար Միլթիադեսը, արագ ընթացքով աթենական 10.000-անոց բանակը տարավ պարսիկներին ընդառաջ: Աթենական բանակը դիրքեր զբաղեցրեց բլրալանջին, իսկ պարսիկները, հույսը դնելով իրենց կրկնակի թվաքանակի վրա, Մարաթոնի դաշտում:

Լավագույն ուժերը դասավորելով զորքի թևերում, Միլթիադեսը աթենացիներին գրոհի տարավ: Պարսիկները նման սրընթաց գրոհ չէին սպասում: Աթենացիները սկսեցին թևերից շրջապատել պարսիկներին, որոնք խուճապի մատնվելով, փախան դեպի իրենց նավերը, և ափից հեռացան: Աթենացիներին հաջողվեց նույնիսկ մի քանի նավ գրավել:

Միլթիադեսը մի արագավազ զինվորի ուղարկեց Աթենք՝ հաղթանակի լուրը հայտնելու: Զինվորը, վազելով Մարաթոնից Աթենք հայտնեց հաղթանակի լուրը և անշնչացած ընկավ: Դրան ի հիշատակ, ներկայիս օլիմպիական խաղերում ներառվել է սպորտային հատուկ մարզաձև՝ Մարաթոնյան վազքը, որի հեռավորություն հավասար է Աթենքից մինրև Մարաթոն տարածությանը՝ 42 կմ 196 մ:

TEST QR 17 1